Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը կկարողանա միայն շոու անել

Կարեն Կարապետյանը կկարողանա միայն շոու անել

Կարեն ԿարապետյանՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որևէ ակնկալիք չունի նոր ձևավորվող կառավարությունից: Պատգամավորն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իշխող կուսակցությունը նախաձեռնել է կառավարության փոփոխություն՝ նպատակ ունենալով ընտրություններից առաջ շահել ժողովրդի սիրտը:

«Ով ասես իրավունք ունի խոսել փոփոխությունների մասին, բայց ոչ երբեք այն կուսակցությունը, որը 18 տարի ղեկավարել է երկիր և ինչ փորձ հնարավոր է, այս ժողովրդի գլխին կատարել է: Վարչապետը ընդամենը մեկ անձ է, և որևէ վարչապետ չի կարող գործել, եթե չունի իր քաղաքական հենարանը: Կարեն Կարապետյանի քաղաքական հենարանը դա այն մեծամասնությունն է, որ մենք ունենք խորհրդարանում այսօր և Սերժ Սարգսյանը: Եթե այդ ամենն անփոփոխ է, ինչ կարող է անել վարչապետը, բացի շոուներից կառավարության նիստերի ժամանակ: Այդ հենարանը 18 տարի կառավարել է երկրում, և որևէ հիմք կարծելու, որ այդ հենարանը փոխակերպվել է, չունենք»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ընտրություններից առաջ վարչապետի նշանակումով նպատակ ունեն տպավորություն ստեղծել, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողության դեպքերը, Զուրաբյանն ասաց, թե հայտարարությունը «գայլի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է: «Որևէ լուրջ մարդ, իսկ մեր ժողովուրդը հիմնականում կազմված է լուրջ մարդանցից, չի կարող լուրջ ընդունել»,- եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

 

Դիտվել է 520 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy