Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Կարեն Կարապետյանը լավ շոումեն է».Արմեն Բաղդասարյան

«Կարեն Կարապետյանը լավ շոումեն է».Արմեն Բաղդասարյան

կարենԱյսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  քննարկման ժամանակ  քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյան, խոսելով կառավարության փոփոխությունների մասին նշեց,որ «Հայաստանի տնտեսության առջև կանգնած բոլոր խնդիրները ունեն քաղաքական պատճառներ` շրջափակում, կոռուպցիան, մրցակացության բացակայությունը, մենաշնորհները , այս բոլորը կարող են լուծել միայն քաղաքական թիմը,  իսկ հիմա եկել է մի կառավրություն, որտեղ տեխնոկրատներ են մենեջերներ են այսինքն  քաղաքական թիմ չկա, և ոչ քաղաքական թիմը չի կարող լուծել քաղաքական խնդիրներ, սա միանշանակ է և թե ինչու է Սերժ Սարգսյանը նրան նշանակել, քանի որ երկրի վիճակը  շատ վատ է, Հայասատանում խնդիրները շատ են և ինչպես Հին Հռոմում էին ասում «պետք է հաց և տեսարաններ, հացը չի կարողանում ապահովել, մնում են տեսարանները», այսինքն Սերժ Սարգսյանին պետք էր շոու անել, և նա իր կարծիքով լավագույն շոումենին է նշանակել, իսկ ներկայիս կատարվելիքերը միայն լավ շոուներ են ուրիշ ոչինչ, և իմ կարծիքով Կարեն Կարապետյանը լավ շոումեն է, և դրանից ավել տնտեսությունը չի զարգանալու, ավելին նրանք իրենց շոուներով միայն վնասելու են տնտեսությանը, քանի որ, նրանք հասարակությանը շեղում են քաղաքական փոփոխություններից»,  և այն հարցին թե որ քայլն է շոու համարում և ինչու, վերջինս պատասխանեց, որ «տնտեսական խնդիրները կբարելավեն, միայն քաղաքական թիմի առկայությամբ, իսկ այս ամբողջը շոու է,  քանի չի կարելի թույլ տալ ՀՀԿ-ի մենաշնորհ, չի կարելի թույլ տալ Սահմանադրությունը փոխելով 20-30 տարի երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը,  իսկ այս կառավարությունը միայն հույսեր է տալիս հասարակությանը, այսպիսով երկարաձգում այս արմատավոր պրոցեսսը»,-ասաց քաղաքագետը:

Դիտվել է 365 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy