Կարեն Կարապետյանը իր սանիկին նոր պաշտոն տվեց

arm147669349493_copy.thumbՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նորանշանակ օգնական Նարեկ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին և Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի փեսան է:

Նա նաև Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երևանի քաղաքապետն էր:

Նարեկ Ադոնցի հայրը՝ Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպանն էր, նախքան այդ՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, մինչ այդ` ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր:

Հիշեցնենք, որ Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի սանիկն է:

 


Այս թեմայով