Կարեն Կարապետյանը իրեն ավագ օգնական ու գլխավոր խորհրդական է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արամ Վարդևանյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի ավագ օգնական: Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական՝ ազատվելով ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։

 


Այս թեմայով