Կարեն Կարապետյանը դժգոհ է

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին: Նա հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա և նշեց, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու վրա, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և դրանք արդյունավետ իրագործելու վրա:

«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են»,-հայտարարեց նա:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ պետին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին:

 


Այս թեմայով