Կարեն Կարապետյանը դեմ է դուրս եկել Արմեն Սարգսյանին

  Արմեն Սարգսյանի մուտքը Հայաստանյան ներքաղաքական կյանք, իշխող՝ ՀՀԿ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներին է դուր եկել: Վառ օրինակ է գործող վարչապետ՝ Կարեն Կարապետյանը. նրան այդքան էլ դուր չի եկել Արմեն Սարգսյանի ակտիվ մուտքը ներքաղաքական կյանք՝ հատկապես ներդրումների առումով, քանի որ  վերջին 1 տարում նրան,  ինչ որ չափով հաջողվել էր փոփոխությունների գնացող պետական պաշտոնյայի անուն հանել , սակայն այդ էստաֆետը մեծ հավանականություն ունի փոխանցվելու Արմեն Սարգսյանին ։

ՀՀԿ նախագահի թեկնածուն` ներքին և արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, հաճախ է խոսում ներդրումային ծրագրերից, մասնավորապես ՝ Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների կողմից ներդրումների հնարավորության, այդպիսի ներդրումներ բերելու համար պայմանների մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի ոտքի կանգնեցենլ ՀՀ տնտեսությունը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այս ամենը դուր չի գալիս, այնքանով, որ ներդրումային ծրագրեր իրականացնելու իր քաղաքականությունը հնարավոր է չաշխատի, եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ, իսկ իր ներդրումային քաղաքականության տապալման ֆոնին՝ Արմեն Սարգսյանի ակտիվ գործունեությունը մեծ հեղինակություն կբերի  վերջինիս, և եթե Արմեն Սարգսյանին հաջողվի իրապես  մեծ ներդրումներ բերել Հայաստան, ապա անգամ առաջին փոխվարչապետի պաշտոնով՝  Կարեն Կարապետյանի դերը քաղաքական կյանքում կզրոյանա:

 Այս ամենից ելնելով մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Կարեն Կարապետյանը, իրեն աջակցող լրատվականներին հրահանգել է ամեն կերպ փորձել վարկաբեկել Արմեն Սարգսյանին:

Ամփոփելով ամենը , չպետք է ենթադրել, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրված լավագույն քաղաքական գործիչն է և չունի թերություններ, բայց փաստ է, որ վերջինիս ներկայությունը գործող վարչապետին նեղություն է պատճառում:

 

Այս թեմայով