Կարեն Կարապետյանը գաղտնի հանդիպումներ է ունենում ընդդիմադիրների հետ. ինչ է սպասվում աշնանը

Մենք արդեն մեր նախկին հրապարակումներում խոսել էինք աշնանը սպասվող քաղաքական զարգացումներից: Մինչ 2018 թվականի նոր կառավարության ձևավորումը իրավիճակը պետք է պարզվի: Կամ Սերժ Սարգսյանը պետք է դառնա վարչապետ, կամ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կպահպանի իր պաշտոնը:

Այս պահին Սերժ Սարգսյանը ունի առավելություն: Իր ձեռքում են կենտրոնացած ուժային կառույցները և սա զգալի առավելություն է, որը կարող է նրան հնարավորություն տալ վերարտադրել իր իշխանությունը:

Կարեն Կարապետյանը չունի ուժային կառույցների աջակցությունը, բայց կարող է օգտագործել ընդդմադիր քաղաքական ուժերի հնարավորությունը: Politik.am-ի տեղեկություններով հենց այս խաղաքարտն էլ Կարապետյանը փորձելու է օգտագործել: Մեր տեղեկություններով Կարապետյանը անգամ հանդիպումներ է ունենում որոշակի ընդդիմադիր գործիչների հետ և փորձում է հասկանալ, թե որքանով նրանք պատրաստ կլինեն աջակցել իրեն՝ Սերժ Սարգսյանի հետ դիմակայության հարցում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ Կարապետյանը մինչ սեպտեմբեր շարունակելու է իր գաղտնի հանդիպումները ընդդիմադիր գործիչների և ուժերի հետ ու փորձելու է Սերժ Սարգսյանի դեմ որոշակի ճակատ ձևավորել:

Դիտվել է 1,684 անգամ
 


Այս թեմայով