Կարեն Դավթյանի գործով դատական նիստը հետաձգվեց (Video, Photo)

IMG_3012Երևանի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ հուլիսի 6-ն, տեղի ունեցավ 24 ամյակ  Կարեն Դավթյանի գործով հերթական դատական նիստը: Նախ նիստը սկսեց սահմաված ժամից 45 րոպե ուշացումով, որն էլ պայմանավորված էր դատական նիստի դահլիճում մեկ այլ դատաքննության երկար տևելու հետ:

Նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանին ներկայացվեց, թե ովքեր են ներկա նիստին: Պարզվեց, որ Կարեն Դավթյանի պաշտպան Հայկազ Գալստյանը չի ներկայացել և նույն օրը զանգահարել է դատարան՝ ճշտել նիստի ժամը: Բոլոր երեք կալանավորված  ամբաստանյալներից միայն Դավթյանի պաշտպանն էր բացակայում: Դատավորը դիմելով մեղադրյալ Դավթյանին՝ փորձեց պարզել իր պաշտպանի բացակայության պատճառը:

Կարեն Դավթյանը դատարանին տեղեկացրեց, որ մինչ իրեն կբերեն դատարան ինքը հանդիպել է իր պաշտպանին, ով էլ տեղեկացրել է, որ մասնակցում է քննչական գործողությունների և այդ պատճառով  չի հասցրել ներկա գտնվել նիստին: Դավթյանը նաև մերժեց  առանց պաշտպանի դատաքննության շարունակումը՝ ասելով, որ իր պաշտպան Հայկազ Գալստյանն իրեն ասել է, որ վերջինս ցանկանում է ներկա գտնվել նիստին:

24-ամյա Կարեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀի դատապարտյալ Արեգ Քամալյանի կողմից Տրամադոլ տեսակի հոգեմետ նյութ պարունակող հաբեր ձեռք բերելուն օժանդակելու նպատակով 25.04.2014թ. գործով չպարզված հանգամանքներում ստացել է վերջինիս կողմից ուղարկված 105 հազար  ՀՀ դրամ գումար։ Կարեն Դավթյանը չի ընդունում իր մեղքը՝ պնդելով, որ տեղյակ չի եղել, որ իրեն փոխանցված հանձնուկում հոգմեդ դեղ է եղել:

Նախագահող դատավորը լսելով դատավարության բոլոր մասնակիցներին, որոնք դատական նիստը հետաձգելուն դեմ չէին՝ որոշեց բավարարել ամբաստանյակ Կարեն Դավթյանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց՝ նշանակելով նոր օր: Դատավոր Ավետիսյանը Կարեն Դավթյանին ասաց, որ իր նպաշտպանին տեղեկացնի, որ հաջորդ դատական նիստին դատարան ներկայացնի տեղեկանք, իր բացակայության պատճառի մասին:

Կարեն Դավթյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

IMG_3008IMG_3012

 


Այս թեմայով