Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարգի՛ բերեք ձեր հրոսակներին. Նաիրա Զոհրաբյան

Կարգի՛ բերեք ձեր հրոսակներին. Նաիրա Զոհրաբյան

նաիրաԱյն, ինչ երեկ տեղի ունեցավ լրագրողների հանդեպ, խստորեն մերժելի և դատապարտելի է: Որևէ մեկը, լինի դա քաղաքացիական հագուստի տակ պատսպարված ոստիկան, թե ինչ-որ հեղինակությունների հրոսակախմբի անդամ, իրավունք չունի խոչընդոտել լրագրողի աշխատանքը: Լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտականությունը, և որևէ մեկը իրավունք չունի որոշելու, թե տվյալ պահին որտեղ պետք է լինի լրագրողը: Բոլոր ժամանակներում տարբեր հրոսակախմբեր փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը, սակայն այն, ինչ կատարվեց երեկ, աննախադեպ էր իր լկտիությամբ և վայրագությամբ: Ձեռքներդ հեռու՛ լրագրողներից: Կարգի՛ բերեք ձեր հրոսակներին և մի՛ արեք քայլեր, որոնց հետևանքները այլևս կարող են անդառնալի լինել:

ՀՀ Աժ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյան

Դիտվել է 954 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy