Կարապետյանների մեծածավալ օգնությունը

կարեն1992 թվականից սկսյալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր: Խոշորածավալ ծրագրերից զատ Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության ներքո են եղել նաև մարդկանց սոցիալական ծանր պայմանները, որոնց հնարավորինս թեթևացման նպատակով տրվել են բազմաթիվ աջակցություններ: Հաշվի առնելով հատկապես գյուղական բնակավայրերում, առավել ևս ձմռան ամիսներին բնակչության գերակշիռ մասի սոցիալական դժվարությունները՝ մասնավորաբար թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների բնակչությունը պարբերաբար ստացել է տարաբնույթ աջակցություններ, այդ թվում՝ սննդամթերք: Առաջիկա օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-120 տոննա (վերջնական թվերը կճշտվեն ընթացքում) սննդամթերք կստանան նշյալ տարածքների բոլոր մանկապարտեզները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բոլոր բնակիչները, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվածները, մասնավորաբար՝ Ստեփանավան քաղաքում՝ 9300, Տաշիր քաղաքում՝ 7500 անձ: Սակայն Տաշիր և Ստեփանավան քաղաքների այն բնակիչները, ովքեր ընդգրկված չեն նշյալ համակարգում, սակայն ունեն այդ օգնության կարիքը, ցանկության դեպքում կարող են դիմել իրենց համայնքներում օգնությունների բաշխման կետեր: Նրանք ևս կստանան համապատասխան աջակցություն:
Տեղեկացնում ենք, որ սննդամթերքը համապատասխան բաշխման կետեր կառաքվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում, իսկ բաշխումը կիրականացվի մեկ ամսվա ընթացքում: Մանկապարտեզների լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև բնակչությունը բաշխման մեկնարկի մասին կարող են տեղեկանալ, ապա և իրենց հասանելիք սննդամթերքը ստանալ գյուղական բնակավայրերում՝ գյուղապետարաններից, Տաշիր քաղաքում՝ կարի ֆաբրիկայից, իսկ Ստեփանավան քաղաքում՝ սոցիալական ծառայության մոտ գտնվող տարածքից:
Ցանկացած խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի Տաշիրի գրասենյակ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Դիտվել է 206 անգամ
 


Այս թեմայով