Կարապետյանը պատրաստ է հանձնե՞լ Արցախը

Ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանը խոսելով Սերժ Սարգսյանի առաջադրման մասին ասել էր.«Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասել էր Կարապետյանը՝ ավելացնելով, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելու համար անփոխարինելի է Սերժ Սարգսյանը:

Փաստորեն իր ապրիլի 9-ի հայտարարությամբ Կարապետյանը հստակ հայտարարել է, որ ինքը չէ այն մարդը, որը կարող է միջազգային ատյաններում ներկայացնել Ղարաբաղի հարցը ու ապահովել Հայաստանի անվտանգությունը: Կարապետյանից բացի մյուս ակնառու ՀՀԿ-ականները ևս հայտարարել են, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը կարող է ապահովել միայն Սերժ Սարգսյանը և որ հիմա անվտանգության խնդիրները առավել քան երբևէ սուր են դրված:

Հիմա, երբ Կարապետյանը ցանկանում է վարչապետ դառնալ նա մոռանում է, որ հրապարակային հայտարարել է, որ չի կարող ապահովել անվտանգություն երկրի համար: Ու հիմա ստացվում է, որ Կարապետյանը հանուն իր պաշտոնավարման պատրաստ է հանձնել Արցախը, խնդիրներ ստեղծել նրա անվտանգության համար:

Այս թեմայով