Կարայանը կնշանակվի Արծվիկ Մինասյանի փոխարեն. «ՀԺ»

Սուրեն Կարայան«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Կարեն Կարապետյանի կառավարությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապահպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարություն:

Իսկ Սուրեն Կարայանը վերջին շրջանում ավելի շատ զբաղվում էր ԵՏՄ-ի հետ տնտեսական, օրենսդրական հարաբերություններով և ինտեգրացման հարցերով: Եվ չի բացառվում, որ նոր պաշտոնում նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով»,- մասնավորապես՝ գրում է թերթը:

 

 

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով