Քաղաքացին կասկածում է, որ ՊԵԿ-ում դեռ կոռուպցիա կա

Երեկ Politik.am-ում հրապարակել էինք  ՊԵԿ-ի կազմակերպած՝ «Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ» աշխատանքի ընդունման մրցույթին մասնակցած Հասմիկ Ադամյանի բողոքը: Վերջինս նշում էր, որ մրցույթն, իրականում, բեմադրված ներկայացում էր, և անցել է կեղծիքի և անարդարության մթնոլորտում:

Ֆեսյբուքյան օգտատեր Հասմիկ Յեգունյանը, անդրադառնալով այս թեմային,  իր էջում գրել է.

«Կասկածում եմ, որ ՊԵԿ—ում դեռ կոռուպցիա կա։ ՊԵԿ-ի հայտարարած մաքսայինի թափուր աշխատատեղերի մրցույթում հայրս սահմանված բոլոր քննություններում հավաքեց առավելագույն բալերը։ Ասել է թե՝ ցույց տվեց,որ ՊԵԿ-ի հայտարարած պահանջներին ամենաշատը նա է համապատասխանում, սակայն ՊԵԿ տնօրենի հրամանով պաշտոնում նշանակվեց այլ մարդ, ով մրցույթում հորիցս ցածր արդյունքներ էր գրանցել։
Փորձեցի պարոն Անանյանից ճշտել նման աբսուրդային որոշման պահանջները։ Անանյանն ասաց, որ պատճառը հորս «անհամապատասխան» տարիքն է։ Հիսուն տարեկան։ Պատկերացնու՞մ եք հիսուն տարեկան մարդը չի կարող մաքսատան բաժանմունքի պետ լինել»։

Հասմիկ Յեգունյանը նշել է, թե իր կարծիքով, Դավիթ Անանյանը իրական պատճառների մասին լռել է` ավելացնելով` սպասում է համապատասխան մարմինների արձագանքին։

 

Այս թեմայով