Կասկածելի և մութ պատմություն. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

ss2_640x420ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում  քննվող քրեական գործով  ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։  Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

ՏՐՈՏԻԼ, տրինիտրատոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85 °C, եռմանը՝ 290 °C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290 °C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կջ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ բենզինում, ացետոնում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150 °C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։

Տրոտիլը չի կարող պայթել առանց արտաքին միջամտության: Այս նյութի պայթեցման համար անհրաժաշտ է դետոնատոր: Դետոնատորները գործի են գցվում տարբեր եղանակներով՝ կան ՝լեկտրոդետոնատորներ՝ այս տեսակը գործի է գցվում հատուկ  լարի միջոցով, կան նաև հեռակառավարվող դետոնատորներ, որոնք հիմա գործի են գցվում հեռախոսների միջոցով:

Ի դեպ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Այս հանգամանքը ստիպում է ենթադրել, որ գործ ունենք պայթեցման գործի մասնագետի հետ: Ռազմական գործին քիչ թե շատ ծանոթները գիտեն, որ եթե ոչ պրոֆեսիոնալը աշխատի դետոնատորների հետ, ապա շատ հավանական է, որ հենց տեղում ինքն իրեն պայթեցնի: Եթե այն պայթել է ավտոբուսում նշանակում է, որ պայթեցնողը կամ դրա հետ կապ ունեցողը մասնագիտացված է եղել իր գործում: Դժվար է պատկերացնել, որ որևէ ռազմագան գործի մասնագետի, որը տրոտիլի մեջ դետոնատորը տեղադրի գործի գցելուց մի քանի ժամ առաջ, քանի որ ամեն ոչ ճիշտ շարժման դեպքում այն կարող է պայթել:

Թերևս ամենակասկածելին ՀՀ քննչական կոմիտեի  տարածած տեղեկատվությունն է : Կոմիտեյի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ  դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:

Երեկվանից հետո հարցերը ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են: ԵՎ ՀՀ պետական մարմինների հայտարարությունները ստիպում են մտածել, որ ինչ որ բան է տեղի ունեցել, որը թաքցնում են հանրությունից:

 


Այս թեմայով