Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

tt_volort1.thumbՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանը և նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը:

Դիտվել է 13 անգամ
 


Այս թեմայով