Կառավարությունում պարզապես որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ դրանք հայտնաբերելը դժվար լինի. «Հայկական ժամանակ»

կառավարություն«Կառավարությունը կրճատել է «մեկ անձից» կատարվող գնումները (դրանք իրականացվում են մեկ աղբյուրից առանց մրցույթների)։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

«Այսինքն հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ մեկ անձից գնումները կտրուկ կրճատվեն։ Բացառության են կազմում այն դեմքերը, երբ գնումը ծայրահեղ հրատապ է, եղանակային պայմանները կարող են փոխվել և այլն։ Յուրաքանչյուր դեպքում աշխատում ենք գնումների ընթացակարգով անցկացնել»,– հավելեց Հարությունյանը։ Կառավարության կայքի գնումների բաժնում այլևս չեն հայտնվում նախարարությունների ու պետական այլ գերատեսչությունների կողմից կատարվող մեծ գումարների հասնող գնումները, որոնք երբեմն արվում են տվյալ ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքից ավելի բարձր գնով։ Մամոըլը հայտնաբէրում էր այդ գնումներն ու հրապարակում, ինչը հանրային մեծ արձագանք Էր ունենում։ Մեր տեղեկություններով, կառավարությունում պարզապես որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ դրանք հայտնաբերելը դժվար լինի։ Ու հատկապես մեկ անձից գնման բաժնում վերջին շրջանում հրապարակվում են բավականին փոքր արժեք ունեցող և ուշադրության չարժանացող գնումները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով