Կառավարությունն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի․ֆինանսների նախարար

«Ներկայացվող ծրագրին չկան սահմանված պահանջներ, հետևաբար կառավարությունն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը լինի շեշտադրված, ինչ չափով, և արդյոք կարևո՞ր է որևէ  թվային ցուցանիշի արտացոլումը ծրագրում, թե ավելի կարևոր է քաղաքականության մոտեցման ամբողջականությունը և հնարավոր առավելագույն ցուցանիշին հասնելու ձգտումը, որը միգուցե ծրագրի ներկայացման փուլում միանշանակ կանխատեսելի չէ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անեն, որ հասարակության  յուրաքանչյուր անդամ զգա դա: Նախարարի կարծիքով՝ իրենք  միջին ցուցանիշի բարելավմանն ուղղված քայլեր են նախաձեռնելու, թեև այդ հարցում մեծ ռիսկ կա, որ բոլորը հավասարապես ունենան այդ հնարավորությունը, ավելի շատ ցանկության է նման, քան իրականության:

Այս թեմայով