Home » ՄԱՄՈՒԼ » Կառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել

Կառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել

imagesԿառավարությունն այս տարի նախաձեռնել է միանգամից երեք ավտոմեքենա գնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմը 2014թ. գնելու է սեդան թափքով մեքենա` ընդհանուրը 30 մլն դրամ արժողության: Բացի այդ, կառավարությունը մեծ գումար է տրամադրելու ավտոմեքենաների վերանորոգման ու շահագործման ծախսերի համար.  մոտ 14.8մլն դրամ, իսկ ավտոմեքենայի անվադողերի վրա կառավարությունը ծախսելու է ավելի քան 9 մլն դրամ: Իհարկե լավ է, որ գործադիր մարմնի ներկայացուցիչները նոր բան անելու ձգտումներ են ցուցաբերում, սակայն նկատենք, որ կառավարության աշխատաոճն ու աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ դրական փոփոխությունների չեն ենթարկվում:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 24 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy