Ձեզ ենք ներկայացնում ՀՀ այն նախարարությունների ցուցակը, որոնք վերջին տարիներին օգտվում են Ucom-ի ծառայություներից, և 2016 թվականի դրությամբ ինչ գումար են վճարել վերջինիս, և այսպես` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 1 տարվա համար վճարել է 3 700 000 դրամ, ՀՀ Արդարադատության նախարարություն` 6 265 700 դրամ, ՀՀ Մշակույթի նախարարություն 1 284 300 դրամ, ՀՀ Բնապահպանության նախարարություն 950 000 դրամ, ՀՀ Գյուղնախարարություն` 7 890 800դրամ , ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` 8 864 200 դրամ, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` 3 170 600 դրամ, ՀՀ Կրթության և գիտություն նախարարություն` 684 000 դրամ, ՀՀ Մշակույթի նախարարություն` 12 084 300 դրամ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն` 1 180 000 դրամ, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` 370 000 դրամ, ՀՀ Սփյուռքի նախարարություն` 1 114 000 դրամ , ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն` 1 774 480 դրամ , և վերջապես ՀՀ Ֆինանսների նախարարությունը Ucom ամենակատիվ օգտատերն է եղել հասկանալի պատճառներով. Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ահռելի գումարներ են ծախսվել` Ucom-ից ստացած ծառայությունների դիմաց, մասնավարապես 2016 թվականի դրությամբ ՀՀ ֆինանսերի նախարարությունը 69 831 700 դրամ է վճարել Ucom-ին: Ընդհանուր առմամբ կառավարությունից մոտավորապես 119 164 080 դրամ գնում է Ucom-ին:
Հիշենք որ Ucom-ը պատկանում է Գագիկ Խաչատրյանին, մինչ այդ նախարարությունները օգտվում էին Բիլայն կապի միջոցից, այսպիսով պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարման տարիները աշխատել են սեփական բիզնեսի ծաղկման ուղղությամբ: