Կառավարությունը 4 անգամ սխալ է կանխատեսում է արել

միքայել-մելքումյանԱԺ-ում 2015թ.-ի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը հարցրեց հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե ինչու բյուջեի կատարողականի թվերին որակական գնահատականներ չեն տրվում:

Պատգամավորը շեշտեց, թե կանխատեսումներում մեծ շեղումներ են եղել: «26,5 %-ով ներկրման ծավալները կրճատվել են, սա անկանխատեսելի երևույթ է, էլ չեմ ասում  արտահանման ծավալները՝ որը մեկ 3,9% եք ասել, մեկ՝ 4,9, ճշտեք, հիմա ո՞րն է և նաև ընդհանուր շրջանառության ծավալի 20, 6 տոկոսի կարճատումը»,- ասաց նա:

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը էապես իջել է: Միքայել Մելքումյանը նշեց թե անցյալ տարի 80%-ով հարկեր քիչ են հավաքագրվել, որը մասամբ 100 մլն դոլար վարկի ներկրումով է կոմպենսացվել:

«Ձեր կանխատեսումը նայում եմ  բյուջետային ուղերձից, ռիսկային  գնահատման մասով ընդամենը տված է 17, 9 մլրդ դրամի ռիսկ, որից նշել եք 10% ներկրման կրճատման դեպքում, երբ ասացի 26,5 %-ով է իջել, մյուսը՝ 3% կետով ՀՆԱ-ի կրճատում,բայց եղել է 4,1%»,-մատնանշեց նա և շեշտեց, թե պարզվում է, որ քաղաքական մեծամասնությունը ինչ-որ բաներ չի կատարում, ու դրա համար որևէ  մեկը պատասխանատվություն չի կրում:

Ջանջուղազյանը պատասխանեց, թե պատգամավորի ակնկալիքը չի արդարացնի, որովհետև այդպիսի գնահատական տալիս են պատգամավորները: «Ես տալիս եմ այն ցուցանիշները, որոնց դուք կարող եք գնահատական տալ»,- ասաց նա և ապա հարցերին անդրադառնալով՝ ուղղեց, թե արտահանման ծավալների մասով 3,9% է եղել:

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք ունեցել ենք որոշակի թերակատարում բյուջեի եկամուտների մասում, իրավացի եք, բայց համաձայնեք, որ այստեղ խոսքը ոչ թե իրական աճին է վերաբերում, այլ անվանական մեծությամբ փոփոխության ներքի արդյունքին, որը, ըստ էության, լրացնում է եկամուտները, այդ տեսակետից ունեցել ենք 4,2% աճ»,- ասաց նա:

Գլխավոր գանձապետն ասաց, թե փորձել են որոշակի գնահատականներ տալ, թե ինչով է պայմանավորված եղել ծրագրային շեղումը և միայն մոտեցման առանձնահատկությունը ներկայացրեց, ըստ որի՝ փորձել են  տարանջատել  ներմուծումից գոյացող հարկերը այն  հարկերից, որոնք ներքին շրջանառության արդյունք են:

«26,5%-ը դոլարով արտահայտված ներմուծման կրճատումն է, իսկ դրամային ցուցանիշով այն կազմել է 18, 5%»,-ասաց նա և նաև նշեց, որ պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունը, որն առաջացել է ԵՏՄ անդամակցությունից:

«Ընդհանուր առմամբ, գնահատականն այնպիսին է, որ հաշվի առնելով նույնիսկ օրենսդրության փոփոխությունների բացասական ազդեցությունը  կարճաժամկետ հատվածում, մենք ունեցել ենք ավելի քան 12-30 մլրդ դրամի տատանում, այդ միջակայքի ավելի երկարաժամկետ եկամուտներ, քան այլ հավասար պայմաններում պետք է լինեին»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը եզրահանգեց, որ մի քանի ամսվա կտրվածքով կառավարությունը 4-ից, 4,5 անգամ սխալ է կանխատեսել, որ ներկրման ծավալները կկրճատվեն:

 


Այս թեմայով