Կառավարությունը փակել է 24 գյուղական գրադարան. պետք է փակել նաև դպրոցները

0_2194c_b5dd8df8_origՀայաստանի Հանրապետությունում շարունակվում է համայնքների խոշորացում իրականացվել: Իշխանությունները վստահեցնում են, որ համայնքների խոշորացումը տնտեսական օգուտ կբերի բնակավայրերին: Համայանքների խոշորացման համար նախատեսված հայեցակարգ է գրել ՀՀ Կառավարությունը: Համայնքների խոշորացման ծրագրի փորձարկումը իրականացվեց Վայոց Ձորի մարզում: Ուսւոմնասիրելով կառավարության  մշակած հայեցակարգը հասկանալի է դառնում, թե որտեղ է կատարվում տնտեսումը:

Այսպես ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կայքում ներկայացված հայեցակարգի ՀՀ կառավարությունը տարեկան 14 միլիոն դրամից մի փոքր ավելի կտնտեսի խոշորացված 24 գյուղական համայնքների գրադարանները փակելով: Ըստ հայեցակարգի 4 գրադարան կրճատվել է խոշորացված Եղեգնաձոր համայքնում, 1 գրադարան Ջերմուկ համայնքում, 4 գրադարան Զառիթափ համայքնում, 10 գրադարան Շատին համայնքում, 5 գրադարան Արենի համայնքում: Ընդհանուր առմամբ այս համայնքներին միացած 24 գյուղական համայնքների գրադարան փակվել է:

Ահա այսպես ՀՀ կառավարությունը << փառապանծ >>  ձևով է կրճատում պետության ծախսերը: Զրկել 24 մարդու աշխատանքից և դա ներկայացնել, որպես տնտեսում: Եվ սա այն դեպքում, երբ նախարարների և նախարարության միայն մեկ մեքենայի համար տարեկան ծախսում են տասնյակ միլիոն դրամներ:

Ընդհանրապես, կարելի է հայրենի  կառավարությանը խորհուրդ տալ, որպեսզի ոչ միայն գրադարանները փակեն, այլ փակեն  բոլոր դպրոցները և կրճատեն իրենց համար այդ  << անիմաստ>>  ծախսերը, որը  տեսնում են սերունդների կրթության համար: Կամ պետք է դպրոցներում դասարանների քանակը կրճատել, և երեխաներին կրթել մինչև 4-րդ դասարան, չէ որ գործող իշխանությունները ապացուցել են, որ երկիր ղեկավարելու համար առանձնապես խելք պետք չէ:

Դիտվել է 308 անգամ
 


Այս թեմայով