Կառավարությունը պատասխան կտա

karavarutyunՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամայանը սկսել է հանդիպել փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր հունվարի 30-ի առավոտից նստացույց են անցկացնում կառավարության շենքի մոտ: Վարչապետի հանձնարարությամբ՝ մոտ 20 րոպե շենք են ներս թողնվել 15 ցուցարարներ, որոնց ընտրել են հենց հավաքվողները: Ցույցարարները իջնելով հավաքվածներին տեղեկացրեցին, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է երկուշաբթի հեռուսատեսությամբ կտեղեկացնի իր որոշման մասին: ցույցարարները համոզված են, որ ՀովւիկմԱբրահամյանը ճիշ որոշում կկայացնի և այդ որոշումը կբխի իրենց շահերից:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով առաջարկվում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչեւ փետրվարի 1-ը։ Նոր փոփոխությամբ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելուն:

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով