Կառավարությունը որոշեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձել

avtobazroba-687x299Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձելու մասին որոշմանը։

Հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէր, այն քննարկվեց արտահերթ կարգով։

Օրեր առաջ, հիշեցնենք, ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե ԵՏՄ տարածքից ներկրված մեքենաների համար Հայաստանում 20 տոկոս ավելացված արժեքի հարկի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պարտավորություններին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն՝ պնդելով, թե Հայաստանի իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

Դիտվել է 127 անգամ
 


Այս թեմայով