Կառավարությունը «Նուբարաշեն»-ը փակելու ծրագիր ունի. Փաշինյան

Կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագիր ունի։ Այդ մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

«Ամեն ինչ պետք է անել այդ կառույցն առավել արդյունավետ դարձնելու համար և «Նուբարաշեն»-ի փակման պլաններ, այո, Հայաստանի Հանրապետության կառավարություն ունի», — ասաց Փաշինյանը։

Այս թեմայով