Կառավարությունը նոր վարկեր կվերցնի

եվրոԳործադիրը` այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ 55 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի տարածքում ընտրված շրջաններում տեղական տնտեսությանը վերջինիս աջակցության բարելավման նպատակով: Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից՝ ժառանգության հանգույցի վերականգնում և զբոսաշրջային երթուղու մշակում, որի ներքո նախատեսվում է Գորիսի և Մեղրու հին քաղաքներում և ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում քաղաքային վերականգնողական միջոցառումների համար ծրագրին մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով` ներառյալ, սակայն չսահմանափակվելով հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների և տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների, ջրի/կոյուղու և փողոցային լուսավորության վերականգնումը, Գառնու տաճարի և կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգության պահպանության և տեղական կառավարման միջոցառումների բարելավման նպատակով ծրագրի մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով:
Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնավորման համաձայն՝ 5.5 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղները, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը: Վերոնշյալ վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի և 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար: Վարկային միջոցները կտրամադրվեն, համապատասխանաբար, երկու մասնաբաժիններով:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2016թ. ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը: Փոփոխության համաձայն` ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ վարկային միջոցներ` 534 000 եվրո գումարի չափով:

Դիտվել է 86 անգամ
 


Այս թեմայով