Կառավարությունը նորից ստում է

gazprom1_0«2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված։

Այսինքն, եթե Օրենբուրգում գազը էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Իրավիճակի հմայքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով։ Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը։ Այսինքն, եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014թ. արժեր 3200 ռուբլի և դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը, սակայն, 50 դոլար է: Ըստ համաձայնագրում առկա բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ը ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար։ ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար նվազել է 189-ից 165 դոլարի։ Ինչ վերաբերում է հետոյին, այդ ուղղությամբ բանակցութոններ են վարվում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով