Կառավարությունը մոտ 9 միլիոն դոլար կնվիրի նախարար Գագիկ Խաչատրյանին

գագիկ-խաչատրյանՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում դրված է «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու մասին հարց: Ըստ այդմ «Յուքոմը» ստանալու է ավելի քան 17 միլիարդ դրամի ապրանքների ներկրման համար հաշվարկված Ավելացված արժեքի հարկը երեք տարի անց մուծելու հնարավորություն:

Հարցը ներկայացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որի ղեկավարած գերատեսչությունը հարկային այս արտոնությունը տրամադրելու վերաբերյալ պարզաբանումներում նշել է, որ «Յուքոմը» պատրաստվում է կառուցել 4G սերնդի ցանց եւ հզորացնել առակա 2G ու 3G ցանցը: Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը պաշտոնապես պատկանում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մերձավոր ազգականներին:

Սա իսկապես կառավարության ոչ միակ, ակնառու և անարդար որոշումն է: Այսօր հարյուրավոր գործարարներ, ովքեր միայն իրենց սեփական միջոցներով են բիզնեսներ հիմնել կանգնած են ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ և կառավաությունը ոչինչ չի անում, իսկ պետական չինովնիկին պատկանող ընկերությունը ստանում է աջակցություն: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանը իր ամբողջ ունեցվածքը ևս դիզել է պետության հաշվին կամ գոնե օգտագործել է իր պաշտոնական դիրքը, ապա կստացվի, որ 17 միլիարդն ամբողջությամբ պետությունը նվիրում է նրան:

Օրերս լրատվամիջոցներից մեկը բարձրաձայնել էր Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի  խնդիրը: Ֆաբրիկան կանգնած է կործանման եզրին, իսկ պետությունը ականջալուր չէ սեփականատիրոջ օգնության կանչերին: Իսկ սեփականատերը խոստանում է ապահովել ամենաքիչը 600 աշխատատեղ: Դե կառավարության նախընտրությունը հասկանալի է, չէ որ թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատերը նախարար չէ:

Դիտվել է 10,413 անգամ
 


Այս թեմայով