Կառավարությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորին 27.5 հեկտար հող կնվիրի

Կառավարության հունվարի 11-ի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է «Պարկ գրուպ» ՍՊԸ-ին, որը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին, առանց մրցույթի հողամաս տրամադրել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում:

Նախագծում նշված է, որ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:

«Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ծրագիր իրականացնել:

Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել և  60 ամսվա ընթացքում կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն:

Այս թեմայով