Կառավարությունը հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը

Սուրիկ Խաչատրյանը խաբել է Սերժ Սարգսյանին և Հովիկ ԱբրահամյանինՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու մասին որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նախագծում գրված էր, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին, սակայն նախագիծը կքննարկվի ՀՀ նախագահի կողմից Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Կառավարության որոշումը հաստատելուց հետո:

Դիտվել է 209 անգամ
 


Այս թեմայով