Կառավարությունը հաստատեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

կառավարությունԿառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը կուղարկվի Ազգային ժողով: ԸՕ-ի նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով մանրամասն ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծից եւ պետք է զուգահեռ աշխատանք տարվի: Կառավարության անդամները Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին սպասում են մարտի կեսին:

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով