Կառավարությունը հաջորդ շաբաթ թող գնա մոմ վառի

կառավարություն«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի տնտեսական աճը կազմում է 14.4%։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել»,-այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության ոլորտում պետությունը աջակցող ծրագրեր է իրականացնում.«Պետական օժանդակության ծրագրեր իրականացվում են 2011թ-ից՝ սերմնաբուծության զարգացման ծրագրեր, պարարտանյութերի ու դիզելային վառելիքի օժանդակություն է տրվել, սուբսիդավորվող վարկերի տրամադրումն է՝ այս տարի պետությունը սուբսիդավորեց 6%, նախորդ տարիների 4%-ի փոխարեն։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի հնարավորություն ունեն 8%-ով գյուղացիական վարկեր ստանալու»:

Նախարարի խոսքում նշված պետական աջակցությունն իրականում գիտակից մարդու ծիծաղն է առաջացնում: Ինչ պետական աջակցության մասիէ խոսքը, երբ շատ գյուղացիներ դեռ չեն ստացել այն օգնությունը, որը խոստացել էր ՀՀ կառավարությունը դեռ 2014 թվականի ցրտահարությունից հետ: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը, որևէ կապ չունի ՀՀ կառավարության և մասնավորապես գյուղնախարարության հետ: Տնտեսական աճ գրանցվել է, քանի որ գյուղացին օր ու գիշեր աշխատում  է և եղանակային պայմանները թույլ տվեցին այս տարի, որ գյուղացին տեսնի իր տանջանքի արդյունքը: Հիմա այստեղ, որտեղ պետք է մենք տեսնենք պետության գործոնը անհասկանալի է: Պետության շնորհիվ այսօր տասնյակ գյուղեր դատարկվում են, հազարավոր հեկտար հողեր անմշակ են մնում, ամենաբարեբեր հողերը դառնում են ձկնաբուծարաններ: Ահա ՀՀ կառավարության գործունեության միակ արդյունքը:

ՀՀ կառավարությանը մնում է մեկ բան՝ գնալ  Հովիկ Արգամիչի կառուցած եկեղեցի, մոմ վառել և մատաղ բաժանել: Սա կլինի մեր կառավարության ամենաշոշափելի քայլերից մեկը՝ գյուղատնտեսության ոլորտում:

Դիտվել է 154 անգամ
 


Այս թեմայով