Կառավարությունը կաջակցի նախարարի տեղակալի հետ կապված ընկերությանը

Երեկ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց աջակցություն տրամադրել  «Նյուպլաստ» ՓԲԸ -ին: Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 1,1 մլրդ ՀՀ դրամի էլ նախատեսվում է»,-ասվում է կառավարության նախագծում։

«Նյուպլաստ» ՓԲԸ հիմնադրվել է 2002 թվականին: ՀՀ Պետռեգիստրի պաշտոնական կայքում այս ընկերության հիմնադիրների մասին տեղեկատվություն առկա չէ: Մեզ հաջողվեց համացանցային տիրույթում գտնել տեղեկություններ այս ընկերության և իր հետ փողկապակցած այլ ընկերության մասին: Ըստ ընկերության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության «Նյուպլաստ» ՓԲԸ մաս է կազմում «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ-ին, որն իր մեջ ներառում է նաև «Ջի Ար Փի Սիսթեմս» ՓԲԸ -ն:
 «Նյուպլաստ» ՓԲԸ և «Ջի Ար Փի Սիսթեմս» ՓԲԸ

փոխկապակցվածությունը  վկայող տեսանյութ

«Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ պաշտոնական կայք

2011-2014 թվականներին «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ-ի և «Ջի Ար Փի Սիսթեմս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է  Հովհաննես Ազիզյանը: Հանրությանը անհայտ այս անձը 2015 թվականից ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել, իսկ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի 2016 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:

Ի դեպ մեզ հաջողվեց նաև գտնել մի հրապարակում, որտեղ խոսք է գնում հենց «Նյուպլաստ» ՓԲԸ-ի մասին: 2011 թվականին, երբ ըստ Ազիզյանի պաշտոնական կենսագրության ինքը զբաղեցրել է «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը «Նյուպլաստ» ՓԲԸ  է ժամանալ այնժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հետաքրքիր է, որ այդ այցի ժամանակ Հովհաննես Ազիզյանը նախարարին ներկայացել է, որպես ընկերության առևտրի ոլորտի ներկայացուցիչ:

Փաստորեն ստացվում է, որ Կառավարությունը կրկին անգամ աջակցություն է ցուցաբերել մի ընկերությանը, որը եթե անգամ չի պատկանում պետական պաշտոնյայի, ապա փոխկապակցված է նրա հետ ու այստեղ առաջ է գալիս շահերի բախում:

 


Այս թեմայով