Կառավարությունը լացո՞ւմ ա որ փող չկա

231675501386230147Կառավարությունը լացո՞ւմ ա որ փող չկա, գծատերերը լացում են որ փող չկա, ներկրողները լացում են որ փող չկա, ՀայՌուսԳազարդը լացում ա, որ վանսով ա աշխատում, Էներգետիկայի նախարարն ասում ա, որ նորմալ ա մեկին մեկ մարժա մտցնել գնի մեջ… Այ եթե նորմալ երկիր լինեինք, էս ամեն ինչի դեմը շատ հանգիստ կարելի էր առնել ու դդրա համար պետք է միայն երկրի ղեկավարության քաղաքական կամքը ու վճռականությունը: Բերեմ կոնկրետ օրինակ, թե ինչպես կարա երկրի ղեկավարը շատ հանգիստ կարգուկանոն մտցնի բուրժույ-օլիգարխների վարած տնտեսական քաղաքականության մեջ: Վենեսուելայում Չավեսի մահվանից հետո բուրժույները արխայնացան, որովհետև իրենց թեկնածուն համ բավականին շատ ձայն էր հավաքել, թեև պարտվել էր, համ թերագնահատում էին Չավեսին փախարինած Մադուրոյին, համ էլ կապիտալիստական ընդդիմությունը վայելում է Արևմուտքի հովանավորությունը: Ու այսպես, բուրժույ ախպերները բռնեցին ու կտրուկ բարձրացրեցին ապրանքների գները խոշոր առևտրային ցանցերում, իսկ Մադուրոն էլ օրենք ընդունեց, որ չի կարելի 30 տոկոսից ավելի հավելավճար գումարել ապրանքի ինքնարժեքին: Բուրժույները սկսեցին հակաճաառել, սպառնալ, ձգձգել, առևտուր անել, բայց Մադուրո դու մադուրո, բռնեց ու դե ֆակտո պետականացրեց բոլոր սուպպերմարկետներից ցանցերը: Ավելի ճիշտ, նրա հրամանով սպեցնազը մտավ բոլոր խոշոր սուպերմարկետներ ու պարտադրեց, որպեսզի բոլոր ապրանքները վաճառվեն ոչ ավել, քան 30 տոկոս հավելավճարով: իսկական բում եղավ՝ այնքան շոշափելի էր գների նվազեցումը: Անգամ ստիպված եղան անկարգությունների դեմն առնել, որովհետև սկսել էին արդեն թալանել խանութները: Ինչևիցե, առակս ի՞նչ կցուցանե. Լֆիկներ Վենեսուելայում էլ կան, բայց եթե պետությունը իր գերակա շահն իրոք համարում է ազգաբնակչության բարեկեցությունը և փոքրամասնության մերկանտիլիստական շահը ստորադասում է մեծամասնության կենսական շահերին, ոչ մի լֆիկ ու լֆիկների ամբողջություւն չի կարող դիմակայել պետական համակարգին:

Հ.Գ. Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, որ բերետները մտնեն օրինակ Սիթիներ ու ստիպեն Լֆիկին ինքնարժեքից ընդամնեը 30 տոկոսով ավելով աշխատի…

https://www.facebook.com/ternakalyan.kostya

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով