Կառավարությունը բնակարաններ է հատկացրել կարիքավոր ընտանիքների

f55c5decd3a8a8_55c5decd3acbe.thumbԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Գործադիրը հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, արտահանելի հատվածի ընդլայնում, մասնավորապես` նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, ՀՀ մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորել է էկոնոմիկայի նախարարին հետևողական լինել դրանց կատարմանը: 

Ինչպես նաև Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի՝ 2015թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք կատարած այցի շրջանակում տրված հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:
Հանձնարարվել էր Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները հատկացնել այդ համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:

Դիտվել է 53 անգամ
 


Այս թեմայով