«Կառավարությունը ԲԲԸ է».Արմեն Բադալյան

կկկ«Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չեն կարողնում փոխել, վերջին տարիների փորձը  ցույց տվեց, և հասարակությունը կորցրել է իր դիմադրողականությունը,  շատացել են գումարի դիմաց  ընտրություն կատարողները, հետևաբար,  եթե ժողովուրդը չի կարողանում ձևավորել իշխանություն, ապա վերջինիս ձևավորում են այն ուժերը, որոնք որ շահագրգիռ են այստեղ իրենց իշխանությունը ձևավորելու հարցում, և եթե նայում ենք կառավորության ձևավորման ընդհանուր սկզբունքին, ապա այն շատ նման է ԲԲԸ տնօրենների խորհրդի ձևավորման սկզբունքին, ով շատ բաժնետոմսեր ունի, նա էլ նշանակում է իր մարդկանց, և գաղտնիք չէ, որ Հյասատանի ԲԲԸ բաժնեմասերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, վերջինս նշանակեց վարչապետին և արտգործնախարարին, քանի որ Ռուսատանը թույլ չէր տա, որ Հայաստանը ունենա իր ինքնուրույն  արտաքին  քաղաքականությունը, վարչապետն էլ իր հերթին տնտեսական բլոգի նախարարներ նշանակվեց, այսպիսով, սա քաղաքական թիմ չէ, այլ տարբեր շահեր ունեցող խմբավորումների` մարդկանց մի կառույց է, սա ընդամենը տարբեր բաժնետերերի շահերը ներկայացնող միավորում է, որը բարեփոխում կանի այքան, որքան որ բաժնետերերը կցանկանան, այս էր ձևավորման սկզբունքը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական  տեխնոլոգ  Արմեն Բադալյան:

Դիտվել է 141 անգամ
 


Այս թեմայով