Կառավարությունը բաժանվել է երկու թևի` կարապետյանականների և հակակարապետյանականների

Ինչպես հայտնում են կառավարության մեր աղբյուրները, Կարապետյանի գլխավորած կառավարությունը կիսվել է երկու թևերի ՝ կարապետյականների և հակակարապետյականների։ Կարապետյանի թիմը ներկայացնում են գյուղատնտեսության, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, և էներգետիկայի նախարարները։ «Լոյալիստների» թևը գլխավորում են վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը և Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։

Վերջիններս վայելում են վարչապետի ամենաբարձր հավոնավորչությունը և մյուս նախարարները իրենց գործողությունները պարտադիր կարգով համաձայնեցնում են Մարտիրոսյանի և Լոքյանի հետ։

Ընդդիմադիրների թևում են՝ արդարադատության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության և կրթության նախարարները։ Այս խմբում է նաև Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Հակակարապետյականների խումբը չունի ընգծված ղեկավար, ոչ ֆորմալ ղեկավարն է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով շարունակում է պահպանել իր ազդեցությունը կառավարության աշխատակազմում։

Չկողմնորոշվածների թվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև մշակույթի և սփյուռքի նախարարները։

 


Այս թեմայով