Կառավարության նվերը Սերժ Սարգսյանի փեսային

Միքայել-ՄինասյանԿառավարությունը այսօրվա նիստում որոշեց 17 միլիոն դրամ հատկացնել «Փի-Արտ» ընկերությանը՝ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղի մեկ տարվա արտոնագիրը գնելու համար:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղը ցուցադրվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այս հեռուստաընկերությունը կոմերցիոն է և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի ցուցադրումը իր համար ևս ունի կոմերցիոն բնույթ: Հաղորդումը ունի նաև հովանավորներ և հասկանալի է, որ քիչ գումարներ չեն գալիս այդ հովանավորներից: Հետաքրքիր է, թե ինչու է ՀՀ կառավարությունը գումար տալիս մի խաղի համար, որը ցուցադրվում է ոչ պետական հեռուստաընկերությամբ և եկամուտներ է ապահովում անհատ անձանց: Որն է խաղի նպատակը, արդյոք այն ավելի կարևոր է, քան երկրում առկա սոցիալական խնդիրները: Իսկ եթե կարևոր է, ապա ինչու չի ցուցադրվում Հանրային հեռուստաընկերությամբ, որը կոչված է սպասարկելու հանրությանը:

«Փի-Արտ» ընկերությունը պատկանում է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղը վարող Կարեն Քոչարյանին, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Դիտվել է 1,008 անգամ
 


Այս թեմայով