Կառավարության նիստը տևեց ընդամենը քսան րոպե

Կարեն-ԿարապետյանԿառավարության այս տարվա առաջին նիստը տևեց ընդամենը քսան րոպե: «Չնայած ասել էի, որ 2017 թվականը լինելու է ծանր տարի, բայց առաջին նիստը շատ թեթև անցավ»,-կատակեց վարչապետը։

«Իրականում այս տարի ռեժիմը պետք է լինի ավելի ծանր»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև նա նիստի մասնակիցներից հետաքրքրվեց՝ հանգստյան օրերը շատ չէի՞ն:

Բայց ի պատասխան՝ որևէ արձագանք չլսվեց:

«Եկե՛ք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- առաջարկեց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով