Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի. Ն. Փաշինյան

Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ բիզնես դեմքեր, օլիգարխներ չեն լինելու, ԱԺ-ում , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար , ՀՀ վարչապետի միակ թեկնածու Ն. Փաշինյանը.«կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»:

Ն. Փաշինյանը շտապեց նշել, որ խաղի կանոնները լինելու է օրինականությունը. «Մենք բազմիցս նշել ենք, ու հիմա էլ պնդում են, որ չենք պատրաստվում վենդետաների: ՀՀ-ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտի ստեղծման»:

Լրագրողների այն դիտարկամանը, թե արդյո՞ք քննություններ չեն լինելու, այն անձանց նկատմամբ,  ովքեր հարկեր չեն վճարել կամ խուսափել են օրինականության մեջ աշխատելու օրենքի պահանջից, նշեց.

«Հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը կստանաք, իսկ ընդհանուր առմամբ վենդետաներ չեն լինելու, բայց դա չի նշանակում որ այն նպատակները, որ դրված են` օրենքի իշխանություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն , այդ խնդիրները չեն լուծվելու » ,-ընդգծեց Ն. Փաշինյանը հավելելով, որ վարչապետ ընտրվելու պահից բացառվելու են մենաշնորհները և նմանօրինակ այլ ապօրինությունները:

Այս թեմայով