Կառավարության մասնաշենքում ռումբ կա

Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվողներն այս պահին տարհանվում են ռումբի ահազանգի պատճառով: Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը Politik.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 11:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ է տեղադրում:

 Նրա փոխանցմամբ՝ ժամը 12:23-ին տեղեկություն են ստացել, որ շենքում գտնվող անձանց արդեն տարհանում են: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր:

Այս թեմայով