Կառավարության կողմից քաղաքացիներին կտրամադրվի անվճար էլփոստ

կառավարությունՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ և նշեց, որ նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստ է տրամադրվում քաղաքացուն, և կառավարությունը պետք է սահմանի դրա հասցեի վերաբերյալ տեղեկատվական կարգը:

 «Սա նշանակում է, որ քաղաքացիներին տրամադրվում է անվճար էլեկտրոնային փոստ, որը պետության քաղաքացինրի միջև հաղորդակցության միջավայր է: Իրենց առաքվող բոլոր ծանուցումները փոստի ակտիվացումից հետո, քաղաքացիները կարող են ստանալ բոլոր ծանուցումները, կարող են դա միացնել իրենց անձնական փոստին կամ բջջային հեռախոսին»,-ասաց նա:

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով