Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է. Սերժ Սարգսյան

Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է. Սերժ Սարգսյան

Սերժ ՍարգսյանԿառավարության նիստն այսօր մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նորանշանակ նախարարներին ուղղված շնորհավորական խոսքով:

«Ինչպես գիտեք մենք սահմանված ժամկետում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գրոծընթացը: Շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթում եմ ձեզ հաջողություն: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք»,-դիմելով գործադիր մարմնի անդամներին՝ ասաց ՀՀ նախագահը:

Երկրի ղեկավարն ընդգծեց՝ ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է:

«Եվ ՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ հարևաններդ ու գործընկեր երկրները ունենում են տնտեսական աճ: Շատ ավելի բարդ է, երբ կա արտաքին բացասական ազդակներ, բայc դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Մեզ անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Իմ համոզումն ու աշխարհի փորձն է ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ ու ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների

Դիտվել է 86 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy