Կառավարության «երազների» մասին

tevan-poxosyanԱյսօր Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ  ՀՀ կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները, Թևան Պողոսյանը  համարեց ընդամենը հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց: Անկուսակցական պատգամավորի նշեց, որ.«Համակարգային փոփոխությունների մասին կարող եմ խոսել միայն այն ժամանակ, երբ որ ծրագրում տեսնեմ օրինակ հետևյալը` մարզպետները ընտրվելու են, մարզպետների ինստիտուտը վերանում է, նախարարությունների քանակը տեսանելի կպակասեցվեր, իսկ առայժմ միայն անձափոխություն եմ տեսնում և դա համակարգային փոփոխություն համարել չեմ կարող: Ամենակարևորն սպասվելիք  կառավարության ծրագրիրն է, վստահ եմ որ իրենք էլ, բոլորը հաշվարկ են անում , և այդ ծրագրերի մեջ , եթե մենք չտեսնենք արտացոլումը նրան թե որն է իրենց երազը` մինչև 5 ամիս, թե  ավելի երկարատև, ուրեմն ամեն ինչն էլ ժամանակավորի խնդիր է, և վերջապես ամսի 23ին մենք կհասկանաք թե այդ երազները ինչ երկարատևություն են ունենալու:

 

Դիտվել է 222 անգամ
 


Այս թեմայով