Կառաջադրվի՞ Գագիկ Ծառուկյանը առաջիկա ԱԺ ընտրություններում

գագիկ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ տեղեկության չեմ տիրապետում: Կարծում եմ՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, եւ հետո Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների ու ծրագրերի մասին անձամբ է հայտարարել, եւ կարծում եմ՝ այս հարցը եւս բացառություն չի լինելու»: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ նախկին նախագահը դեռ չի կողմնորոշվել, իր՝ քաղաքականությամբ չզբաղվելու հայտարարությունն ուժի մե՞ջ է, թե՞ ժամկետն անցել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով