Կաջակցեն Սահմանադրության փոփոխությանը, եթե իրենց շահերը հաշվի առնվեն

812969Հուլիսի 22-ին Ժամը 13:15 Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ ազգային փոքրամանսությունների հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում Սահմանադրական բարեփոխումների շուրջ: Քննարկվելու է, թե Սահմանադրության նոր նախագիծը ինչ փոփոխություններ է առաջարկում ազգային փոքրամասնություններին: Սահմանադրական բարեփոխումներին իրավական տեսակետից անդրադարձավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանը:
«Ազգային փոքրամասնությունները հանրապետության 20 տարիների ընթացքում անընդհատ բարձրացրել են իրենց՝ կառավարմանը մասնակցելու հարցը: Այս փոփոխությամբ այդ հարցը լուծելու ճանապարհ կսկսվի: Արդեն ընտրական օրենսգրքում ինչպես կսահմանվի՝ հետագայի հարց է: Առաջարկ կա, որ ամեն կուսակցություն իր համամասնական ցուցակում առաջին հինգ համարներից մեկը պարտադիր ազգային փոքրամասնության ներկայացուցչի ներկայացնի, իսկ մյուս համարներում սահմանափակում չլինի: Սա հնարավոր տարբերակներից մեկն է միայն»,- իր ելույթում ասաց Ռուստամ Մախմուդյանը:
Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազիի խոսքերով` սահմանադրական բարեփոխումների մասին իրենք խոսում են դեռ 2013թվականից եւ առաջարկել են ընտրովի մարմիններում ազգային փոքրամասնությունները ներկայացվածության իրավունք ունենան.
«մենք նախապես չենք ասի, որ աջակցում ենք սահմանադրական բարեփոխումներին, մենք ասում ենք` կաջակցենք սահմանադրական բարեփոխումներին, եթե այն կետերը, որոնք մեր առաջարկի հիման վրա են հայտնվել այս նախագծում, մնան այն նախագծում, որ կդրվի քվեարկության»,- նշեց Բորիս Մուրազին։

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով