Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության աշխատակազմի ղեկավարը վերանշանակվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակվեց Սամվել Ամիրխանյանը:

Կառավարության նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն ասաց, որ օգոստոսի 15-ին քաղաքացիական ծառայության խորհրդում անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Սամվել Ամիրխանյանը: Գագիկ Գրիգորյանը նշեց, որ Սամվել Ամիրխանյանն ունի ոլորտում աշխատանքային մեծ փորձ եւ նախկինում զբաղեցրել է նույն պաշտոնը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գործադրի անդամներին ասաց, որ Սամվել Ամիրխանյանը դահլիճում է եւ եթե հարցեր ունեն, ապա կարող են ուղղել նրա: Հարցեր չհնչեցին, իսկ կառավարությունը հաստատեց նրա նշանակման որոշումը:

 


Այս թեմայով