Կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացվեց: Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դրվագով դատարանը կաշկանդվել է խափանման միջոց կալանավորման վերաբերյալ մինչ այս պահն առկա 4 այլ դատական ակտերով:

Դատարանն ըստ էության նշել է, որ Վերաքննիչ դատարանի երկու որոշում կա որոնք թեև բողոքարկվել են Վճռաբեկ դատարան, սակայն ուժի մեջ մտած դատական ակտեր են և այդ հիմքով է հաստատել հիմնավոր կասկածը՝ միաժամանակ բացառելով թաքնվելու հնարավորությունը:
Կալանքի տակ մնալու միակ հիմքն ըստ էության այն է, որ այժմ գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դատարանը ռիսկային է գնահատել քրեական գործի վրա ազդելու հավանականությունը:

Ինչ վերաբերում է կաշառքի դրվագին, ապա դատարանը գտել է, որ այս դրվագով չկա հիմնավոր կասկած:

Նշենք նաև, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը պաշտպանական խումբը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Այս թեմայով