Կան վիրավորներ, խոսք կա սպանված ոստիկանի մասին. Politik.am -ի բացառիկ հարցազրույցը ապստամբների հետ

55-1024x401«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Վարուժան Ավետիսյանը Politik.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից գրոհ է եղել իրենց նկատմամբ ինչին իրենք պատասխանել են.«Մեր բազմաթիվ հորդորներին անսալով ոստիկանությունը կրակ է բացել մեր նկատմամբ ինչին մենք պատասխանել ենք: Երկուստեք կան վիրավորներ: Մեր կողմից վիրավոր է Թամրազյանը Թաթուլը, որը տեղափոխվել է հիվանդանոց, մնացածը քերծվածքներ են ստացել»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով`, որ իրենք պահանջում են գործող իշխանությունների հրաժարականը և որ ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի.«Ինչպես նաև այստեղ բերել մեր հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին»,-ասաց նա:

 


Այս թեմայով