Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան

Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Լինելու ենք կառուցողական եւ երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Ընդ որում, ոչ էլ միակ հարցն է` էլի են լինելու:

Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, Ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվելու այդ վտանգներին: Չի՛ կարող լինել մասնակի լուծում: Չի՛ կարող լինել միակողմանի զիջում: Պատերազմի եւ խայտառակության միջեւ երբեք չե՛նք ընտրելու խայտառակությունը, քանի որ այդ դեպքում ստանալու ենք երկուսն էլ: ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն ունենալով Արցախի անվտանգ ապագան եւ կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ: ՀՍԿԵԼՈՒ ԵՆՔ»:

Այս թեմայով