Կան ծանր վիրավորներ և վիրահատվում են

13690577_10209960257181234_1602814077729996631_nԽորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ Նրանցից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Շատերի վիճակը իսկապես ծանր է և բարդ վիրահատություններ են սպասվում: Նյութին կից լուսանկարը հրապարակել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը և մեկնաբանել.«Նաիրի Բժշկական կենտրոնում ենք, ընկերոջս տղաներն են վիրավորվել ոստիկանների կրակածների բեկորներից՝ մեկը երկու ոտքից, մեկը՝ ձեռքից…: Ընկերս պատմում է, որ ուղիղ իրանց վրա է ընկել ու պայթել»,-գրել է Դավիթ Սանասարյանը:

Դիտվել է 414 անգամ
 


Այս թեմայով